‘Բյելսան հանդերձարան է վռնդել Լյորենտեին’

1148

Բիլբաոյի «Ատլետիկի» գլխավոր մարզիչ Մարսելո Բյելսան երկուշաբթի օրը կայացած թիմային մարզման ժամանակ ժամանակից շուտ հանդերձարան է ուղարկել թիմի հարձակվող Ֆերնանդո Լյորենտեին:

Արգենտինացի մասնագետին դուր չի եկել 27-ամյա բասկի վերաբերմունքը իր պարտականությունների նկատմամբ, հաղորդում է Football Espana-ն:

Նշենք, որ Բյելսայի եւ Լյորենտեի հարաբերությունները վատթարացան այն բանից հետո, երբ հարձակվողը հրաժարվեց երկարաձգել պայմանագիրը «Ատլետիկի» հետ եւ հաջորդ ամառ կարող է լքել ակումբը ազատ գործակալի կարգավիճակով:

Այս մրցաշրջանում խաղացողը կորցրել է իր տեղը մեկնարկային կազմում եւ միայն փոխարինման է դուրս գալիս:

Նշենք, որ Լյորենտեի ծառայություններով հետաքրքրված են «Մանչեսթեր Սիթին», «Միլանը» եւ «Յուվենտուսը»:

Նախորդ հոդվածը‘ՀԱԿ խմբակցությունը չի մասնակցի քվեարկությանը (հայտարարություն)’
Հաջորդ հոդվածը‘Չեմպիոնների լիգա. 2-րդ տուր` բուքմեյքերները կանխատեսում են’