‘Բնական կլիներ, եթե ԱԳ նախարարը հրաժարական տար. Մամուլ’

1097

«Հրապարակ» օրաթերթը գրում է, որ մինչ Սերժ Սարգսյանը Մոսկվայում հայտարարում էր Մաքսային միությանն անդամագրվելու մասին, ՀՀ արտգործնախարար Էդ­վարդ Նալբանդյանը՝որպես ԵԽ Նախարարների կոմիտեի նախա­գահ, հանդես էր գալիս Մարդու իրավունքների եվրոպական կոն­վենցիայի 60-ամյակին նվիրված հայտարարությամբ, որտեղ գո­վերգում էր եվրոպական արժեքային համակարգի հիմքում ընկած Կոնվենցիան:

 «Եթե ՀՀ արտգործնախարարը մասնակից չէ Մաքսա­յինին անդամագրվելու որոշմանը, ապա հարց է ծագում՝ ո՞ւմ հետ է Սերժ Սարգսյանը կայացրել այդ որոշումը: Այս պարագայում բնական կլիներ, եթե ԱԳ նախարարը հրաժարական տար: Մանա­վանդ՝ դատելով հասարակական արձագանքներից և երեկ արդեն «Դեմ ենք Ռուսաստանի հետ մաքսային միությանը» ֆեյսբուքյան խմբի ստեղծումից, այս որոշման դեմ պայքարն առջևում է»,-գրում է թերթը:

Նախորդ հոդվածը‘Հենց հերթը հասավ Տիգրան Առաքելյանին՝ ՀՅԴ-ն անհետացավ. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Տարոնիկում Տարոն չի լինի. Մամուլ’