‘Բնակարանում հայտնաբերվել է կնոջ դի’

1046

Հունվարի 20-ին, ժամը 21.12-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հանրապետության փողոցի թիվ 62 շենքի 36-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը և փրկարար ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:

Ժամը 22.06-ին փրկարարները բացել են բնակարանի դուռը և հյուրասենյակի հատակին հայտնաբերել 1923 թ. ծնված Թամարա Ղազարյանի դին:

Նախորդ հոդվածը‘Արգելափակված 250 մեքենա` Ջամշլու-Ծիլքար ավտոճանապարհին’
Հաջորդ հոդվածը‘Մահվան ելքով թունավորում’