‘Բնակարան ունեցող գլխավոր դատախազի տեղակալի համար պետբյուջեի հաշվին ևս մեկն են գնել. Hetq.am’

2575

2014թ. հոկտեմբերի 2-ին կառավարությունը, փոփոխելով նախկինում ընդունած իր որոշումը, ազգային անվտանգության ծառայության, ոստիկանության, գլխավոր դատախազության, պետական պահպանության ծառայության, հատուկ քննչական ծառայության ծառայողների և ֆինանսների նախարարության աշխատողների բնակարանային պայմանների բարելավման նպատակով բնակարանների ձեռքբերման համար 2014թ. հատկացրել է 754 մլն 806 հազար դրամ, որից 52 մլն 402 հազար դրամը` դատախազությանը, գրում է hetq.am-ը:

Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի 2014թ. հոկտեմբերի 3-ի հրամանով գլխավոր դատախազի տեղակալ Էմիլ Բաբայանի համար 31.593.575 դրամ արժողությամբ 118.55 քմ մակերեսով բնակարան է ձեռք բերվել Երևան քաղաքի Ադոնցի 8 հասցեի նորակառույց շենքում:

Գնված բնակարանները դատախազության աշխատակիցներին տրամադրվել է ոչ թե ծառայողական նպատակներով, ինչը նշանակում է, որ բնակարանները պետք է գտնվեին պետության հաշվեկշռում, այլ հատկացվել է սեփականության իրավունքով:

Ըստ գույքի ու եկամուտների հայտարարագրի, Էմիլ Բաբայանը պաշտոնը ստանձնելու պահին՝ 2013թ. հոկտեմբերի 17-ին, ունեցել է բնակարան: Թե պետական բյուջեի միջոցներով էլիտար շենքում ինչու է դատախազի տեղակալի համար ևս մեկ բնակարան ձեռք բերվել, մնում է անհասկանալի:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Նախորդ հոդվածը‘Ֆրանսուա Օլանդը նամակ է հղել Արամ Ա.-ին’
Հաջորդ հոդվածը‘102-րդ ռուսական ռազմակայանի ղեկավարությունը կփոխվի. Աղբյուր’