‘Բնակիչները թույլ չեն տալիս Ֆլեշի Բարսեղին իրենց բակում շենք կառուցել. Տեսանյութ’

1853

Կենտրոն համայնքում՝ Գլխավոր պողոտայի մերձակայքում բնակիչները խոչընդոտում են նոր բարձրահարկի շինարարությունը: Արդեն 5 օր է, ինչ դադարեցված են շինարարական աշխատանքները: 

Ազատություն ռ/կ-ն փոխանցում է, որ բնակիչները պնդում են, որ շինարարությունը վնասում է իրենց բնակարանները, վտանգ է ներկայացնում բակում խաղացող երեխաներին համար, և իրենք պատրաստվում են բողոքով դիմել Երևանի ավագանուն՝ թեև «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասացին նաև, որ իրենց նախկին դիմումներն անպատասխան են մնացել:

Շենքը կառուցում է «Ֆլեշ» ընկերությունը, որը պատկանում է գործարար Բարսեղ Բեգլարյանին: Ընկերության տնօրեն Յաշա Խաչատրյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարել է, թե կառուցապատումը կատարվում է օրենքի սահմաններում, եւ հավելել, որ արդեն շոշափելի ներդրում են կատարել, այդ թվում՝  գումարներ են հատկացրել տարածքում նախկինում եղած տների բնակիչներին: Իր հերթին, Բարսեղ Բեգլարյանը «Ազատություն» ռ/կ-ին ասել է, թե թեպետ ամեն ինչ օրինական է, իրենք չեն պատրաստվում ոստիկանների միջամտությամբ շարունակել շինարարական աշխատանքները:

«Ուզում ենք իրենց [բնակիչներին] համոզել, որ սա արդեն Կառավարության ծրագիր է», — նշել է Յաշա Խաչատրյանը:

Բնակիչները, սակայն, կայքի փոխանցմամբ, վճռական են պայքարը մինչև վերջ շարունակելու հարցում:

Նախորդ հոդվածը‘Պատահար Իսակովի պողոտայում. կան տուժածներ’
Հաջորդ հոդվածը‘Եգիպտոսը թույլ չի տվել Թուրքիայի վարչապետին այլցելել Գազայի հատված’