‘«Բնակչության պետական ռեգիստրի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀԱԿ ներկայացրեած օրինագիծը’

2800

Հայ ազգային կոնգրես խորհրդարանական խմբակցությունը ընտրական օրենսդրության մեջ փոփոխություններ իրականացնելո նպատակով՝ ԱԺ ներկայացրած օրենսդրական փաթեթի շրջանակներում առաջարկել է փոփոխություններ կատարել նաեւ ՀՀ «Բնակչության պետական ռեգիստրի մասին» օրենքում: Նախագիծը ներկայացնում ենք ստորեւ.

 

ՆԱԽԱԳԻԾ

  

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ «ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1.  §Բնակչության պետական ռեգիստրի մասին¦ Հայաստանի Հանրապետության 2002 թվականի սեպտեմբերի 24-ի ՀՕ-419-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածում`

  1. Վերնագիրը լրացնել §և Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու սահմանումը¦ բառերով:
  2. երկրորդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել:
  3. լրացնել նոր պարբերություն` հետևյալ բովանդակությամբ.
  • §Տարիներով արտահայտված որևէ ժամանակահատված Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվել նշանակում է` այդ ժամանակահատվածը կազմող յուրաքանչյուր տարվա ընդհանուր հաշվով կեսից ավելին գտնվել Հայաստանի Հանրապետությունում¦:

 

Հոդված 2.  Օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

  • §2. Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս անընդմեջ վեց ամսից  ավելի ժամկետով բնակության մեկնող կամ անընդմեջ վեց ամսից ավելի ժամկետով բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացին պարտավոր է օտարերկրյա պետության իր գտնվելու վայրի մասին գրավոր տեղեկացնել Հայաստանի Հանրապետության համապատասխան հյուպատոսական ծառայությանը կամ դիվանագիտական ներկայացուցչությանը, որը յոթնօրյա ժամկետում այդ մասին պաշտոնապես տեղեկացնում է կենտրոնական ռեգիստր վարող մարմնին¦:

 

Հոդված 3.  Օրենքի 9-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.

  • §Հոդված 9. Բնակչության հաշվառման առանցքային սկզբունքներն ու կարգը

1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերած, Հայաստանի Հանրապետությունում մշտապես չբնակվող անձը Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրով փաստաթղթավորվելիս, ինչպես նաև օտարերկրյա պետությունում մշտապես բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացին, եթե նրա բնակության վայրը հայտնի է, բնակչության պետական ռեգիստրում հաշվառվում են օտարերկրյա պետությունում իրենց բնակության վայրի հասցեով:

2. Հայաստանի Հանրապետությունից վեց ամսվանից ավելի ժամկետով անընդմեջ բացակայող քաղաքացիները լիազոր մարմնի նախաձեռնությամբ անմիջապես հանվում են Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հաշվառումից, ռեգիստրում պահպանելով նրանց անհատական հաշվառման տվյալները: Նշված քաղաքացիների` Հայաստանի Հանրապետություն վերադառնալուց քառասուս օր հետո, ավտոմատ կարգով վերականգնվում են  Հայաստանի Հանրապետությունում նրանց բնակության վայրի հաշվառման տվյալները:

3. Բնակչության հաշվառման կարգը և հաշվառման համար անհրաժեշտ

փաստաթղթերի ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը ¦: 

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:   

 

Նախորդ հոդվածը‘Քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին Հայ ազգային կոնգրեսի ներկայացրած օրինագիծը’
Հաջորդ հոդվածը‘Ռազմիկ Գրիգորյան. «Տղերքին պետք է հանգիստ թողնել»’