‘Բնապահպանական տեսչության ստուգումների արդյունքում պետական բյուջե են լցրել 1 մլն դրամ’

944

Բնապահպանական պետական տեսչության՝ հոկտեմբերի 7-11-ն ընկած ժամանակահատվածում իրականացրած ստուգումների, շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, տեսչության վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում կայացվել է 580 հազար դրամ ընդհանուր գումարով վարչական տուգանքի 10 որոշում, եւ հաշվարկվել է 1.65 մլն դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Ինչպես հաղորդում է ՀՀ բնապահպանության նախարարությունը, տեսչության մարզային ստորաբաժանումները բացահայտել են, մասնավորապես, փայտանյութի ապօրինի փոխադրման դեպքեր, ինչպես նաև խախտումներ հողերի, ջրային պաշարների և բուսական աշխարհի պահպանության ոլորտում: Ընդհանուր առմամբ՝ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից ՀՀ պետական բյուջե նշված ժամանակահատվածում մուտք է եղել 1.21 մլն դրամ գումար: Իսկ պատկերացնո՞ւմ եք, թե որքան շատ կլինեին բյուջե վերադարձված գումարները, եթե մի քիչ ավելի շատ ու բարձրներում ստուգեին: 

Նախորդ հոդվածը‘Իրավիճակը սննդամթերքի շուկայում շարունակում է մտահոգել փորձագետներին’
Հաջորդ հոդվածը‘«Հարցազրույց Հայաստանի հետ»: Եվա Թովմասյան. Եթե դու ընդդիմադիր ես, դա հերոսություն չէ’