‘Բնապահպանները պահանջում են հրապարակել բոլոր թեկնածուների տվյալները’

1238

2013թ. մարտի 15-ին ժամը 15:00 տեղի է ունենալու «Խոսրովի անտառ» պետական արգելոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթը: ՀՀ բնապահպանության նախարարությունը հրապարակել էր դիմումներ ներկայացրած 11 թեկնածուների անուն ազգանունները:

Համահայկական Բնապահպանական Ճակատը մարտի 6-ին պաշտոնական նամակով դիմել է նախարարին` խնդրելով հանրայնացնել բոլոր թեկնածուների մասին ազատ հրապարակման ենթակա տվյալները: 

«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի համաձայն, ՀՀ բնապահպանության նախարարությունը, որպես պետական լիազոր մարմին, պետք է ապահովի վերոնշյալ տեղեկությունների մատչելիությունն ու հրապարակայնությունը:

Նախորդ հոդվածը‘Որդին մեղադրվում է մորը խոշտանգելու մեջ’
Հաջորդ հոդվածը‘Նոր հանցադրվագներ՝ ձերբակալվածների գործունեությունից’