‘Բնապահպանության նախարարը ընդունելի չի համարում իր նախորդի «ինքնամեդալաշնորհումը» ‘

1056

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանը, ով ներկայում նշանակվել է Կոտայքի մարզպետ, նախարարի պաշտոնը թողնելուց օրեր առաջ ինքն իրեն գերատեսչական մեդալ է շնորհել:

 Բնապահպանության ներկայիս նախարար Արամայիս Գրիգորյանից iLur.am-ը հետաքրքրվեց, թե ինչպես է մեկնաբանում իր նախորդի այս պահվածքը:

«Գիտե՞ք, բնական է, երեւույթը շատ ընդունելի չէ: Ես չէի ուզենա մեկնաբանել»,- հայտարարեց Գրիգորյանը:

Մեր այն հարցին ի պատասխան, թե «դուք նման բան կանեի՞ք», Գրիգորյանը պատասխանեց. «Ես ինձ համար նման բան չէի անի»:

Նախորդ հոդվածը‘Էլեկտրաէներգիան կթանկանա 3.85 դրամով՝ օգոստոսի 1-ից’
Հաջորդ հոդվածը‘Սմբատ Այվազյանի հոգեհանգիստը տեղի կունենա հունիսի 12-ին՝ Մարզահամերգային համալիրում’