‘Բնապահպանության նախարարությունը Հրազդան գետ կեղտաջրերի թափման համար պատասխանատու է համարում «Երևան Ջուր»-ին’

1036

Բնապահպանության նախարարությունը Հրազդան գետ կեղտաջրերի թափման համար պատասխանատու է համարում «Երևան Ջուր» ՓԲԸ-ին: Հիշեցնենք, որ հունիսի 15-ին ԷկոԼուրը Բնապահպանության նախարարությանն ահազանգել էր, որ Գինու գործարանի թափոնները լցվում են Հրազդան գետ եւ խնդրել էր ստուգումներ իրականացնել: Ի պատասխան Բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավար Էդգար Փիրումյանը 2013թ. հուլիսի 1-ի 5/12.1/51856 նամակով տեղեկացրրեց. «ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից տեղում կատարվել է ուսումնասիություն «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ աշխատակիցների և Երևանի «Արարատ» կոնյակի, գինու-օղու կոմբինատի համապատասխան մասնագետի մասնակցությամբ: Պարզվել է, որ գործարանի արտադրական թափոնները խողովակով Հրազդան գետ չի թափվել, կոմբինատի շուրջ 500մ հեռավորությամբ գտնվող կոյուղագծի փականի վնասման պատճառով կեղտաջրերի որոշ քանակություն թափվել է Հրազդան գետ: Վթարի պատասխանատվությունը կրում է «Երևան Ջուր» ՓԲ ընկերությունը:

Վթարը վերացնելու պահանջով գրություն է ուղարկվել «Երևան Ջուր» ՓԲԸ-ի տնօրինությանը` /ելից 23.08.01-97, 26.06.2013թ./:

ՀՀ բնապահպանության նախարարության պետական տեսչությունը հաշվարկում է արտահոսքի հետևանքով շրջակա միջավայրին հասցված վնասի չափը»:

Նախորդ հոդվածը‘Փրկարարները գտել են մոլորված անչափահասներին’
Հաջորդ հոդվածը‘ԱԳՆ մամուլի խոսնակ. Եգիպտոսում գտնվող ՀՀ քաղաքացիների մասնակցությամբ միջադեպեր չեն գրանցվել’