‘Բնապահպան. Գետահովիտ գյուղի բնությունը կանգնած է ոչնչացման եզրին’

1307

Մերժման արժանացած «Խաչաղբյուր-2» ՓՀԷԿ-ի նոր նախագիծը կբերի բնապահպանական աղետների։ Հահայկական բնապահպանական ճակատի անդամ աշխարհագրագետ Լևոն Գալստյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Գետահովիտ համայնքի բնակիչների կողմից մերժման արժանացած «Խաչաղբյուր-2» ՓՀԷԿ-ի նոր նախագծի հանրային լսումների անցկացման խնդիրներին:

Նրա խոսքով՝ հոկտեմբերի 26-ին՝ դրական եզրակացությունից 20 օր անց, ՀՀ բնապահպանության նախարարությունը չեղյալ է համարել «Մեգաէներջի» ՍՊԸ-ին «Խաչաղբյուր-2» ՓՀԷԿ-ի կառուցման նպատակով տրամադրված բնապահպանական փորձաքննության դրական եզրակացությունը:

Հիմք է ծառայել ՀՀ Տավուշի մարզի Գետահովիտ և Ենոքավան համայնքի բնակիչների բողոքը: Այս համայնքների տարածքում արդեն գործում էր «Խաչաղբյուր-1» հէկը, պատրաստվում էր կառուցել երկրորդ՝ «Խաչաղբյուր-2»-ը: Առաջին հէկն արդեն իսկ բնապահպանական վնասներ է պատճառել, իսկ երկրորդ հէկի կառուցման արդյունքում արդեն իսկ բնությանը մեծ վնաս է հասցվել բնությանը:

«Սակայն նույն ընկերությունը մերժումից հետո ներկայացրել է «Խաչաղբյուր-2» ՓՀԷԿ-ի նոր նախագիծը, որն ոչնչով չի տարբերվում նախորդ նախագծից»,- նկատեց աշխարհագրագետը:

Նրա խոսքով՝ այդքան պայքարից հետո ներկայացվում է սարսափելի բնապահպանական աղետներ պարունակող նախագիծ, որը եթե ընդունվի և բնապահպանության նախարարությունը տա դրական եզրակացություն, ապա Գետահովիտ գյուղի բնությունը կկանգնի ոչնչացմանբ եզրին:

Նախորդ հոդվածը‘Ի՞նչ տարբերություն Րաֆֆիի ու Սերժի միջեւ’
Հաջորդ հոդվածը‘Զ. Փոստանջյան. Իսկ Վարդան Սեդրակյա՞նը’