‘«Բոինգի» աղետ. Վերջին լուրեր (ֆոտոշարք աղետի վայրից)’

1925

10:34

Malaysia Airlines ավիաընկերության «Բոինգում», որը, նախնական տվյալներով, խոցվել է Ուկրաինայի արևելքում, եղել են բժիշկներ, գիտնականներ, հասարակական գործիչներ, ովքեր մեկնում էին Մելբուրն՝ մասնակցելու ՍՊԻԴ-իդեմ պայքարին նվիրված  միջազգային համաժողովին:

Համաժողովը մեկնարկելու էր հուլիսի 20-ին, նրա հյուրերի թվում սպասվում է նաև ԱՄՆ նակին նախագահ Բիլ Քլինթոնի այցը:

Նախնական տվյալներով՝ աղետի արդյունքում զոհվել է ՍՊԻԴ-ի դեմ պայքարի մոտավորապես 100 մասնագետ: Զոհվածների թվում է, մասնավորապես, ՍՊԻԴ-ի դեմ պայքարի միջազգային ընկերության նախկին նախագահ Յուփ Լանգեն՝ այդ բնագավառի առաջատար մասնագետներից մեկն աշխարհում: Փոխանցում է BBC-ն:

09:15

Մալայզիայի իշխանությունները մասնագետների խումբ են ուղարկել Ուկրաինայի արևելք՝ Malaysia Airlines ավիաընկերության «Բոինգի» կործանման պատճառներն ուսումնասիրելու համար: Օդանավը խոցվել է հինգշաբթի Ուկրաինայի Դոնեցկի մարզի տարածքում, որտեղ շարունակվում են զինված ընդհարումները ուկրաինական զորքերի և անջատականների միջև:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Ուկրաինայի իշխանությունները աղետի պատճառներն ուսումնասիրելու նպատակով հատուկ հանձնաժողով են ստեղծել: Անջատականների ներկայացուցիչներն, իրենց հերթին, պատրաստակամություն են հայտնել թույլատրել ազատ մուտք գործել ինքնաթիռի կործանման վայր և անվտանգության երաշխիքներ տրամադրել թե՛ ուկրաինական և թե՛ միջազգային հանձնաժողովներին: Աղետի վայրում հետաքննությանը մասնակցելու պատրաստակամություն են հայտնել նաև Ռուսաստանը, ԱՄՆ-ը և այլ երկրներ:

«Բոինգ» 777-200 ER –ը կործանվել է Սնեժնոյե բնակավայրի մոտ, տեղական ժամանակով ժամը 18.00-ին մոտ: Աղետի արդյունքում զոհվել են օդանավում գտնվող բոլոր մարդիկ՝ ավիափոխադրողի ճշտված տվյալներով՝ 283 ուղևոր (այդ թվում՝ երեք փոքրահասակ երեխա) և անձնակազմի 15 անդամները: Ընդհանուր թվով՝ ինքնաթիռում եղել են Նիդեռլանդների 154 քաղաքացիներ, 27 ավստրալացիներ, 23 մալայզիացիներ, 11 ինդոնեզացիներ, վեց բրիտանացիներ, Գերմանիայի և Բելգիայի չորսական քաղաքացի, երեք ֆիլիպինցիներ և մեկ կանադացի: Մյուսների քաղաքացիությունը դեռևս պարզված չէ:

Ուկրաինական իշխանությունները և Ուկրաինայի արևելքի ինքնահռչակ հանրապետությունների ներկայացուցիչները հերքում են իրենց առնչությունը ողբերգությանը և փոխադարձ մեղադրանքներ են ուղղում միմյանց: Կիևը պնդում է, որ «Բոինգի» անկման շրջանում ուկրաինական հրթիռային համալիրներ չկան, որոնք կարող էին խոցել օդանավն այդքան մեծ բարձրության վրա, նույնը պնդում են նաև անջատականները:

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պոռոշենկոն հայտարարել է , թր «ահաբեկիչները մի կրակոցով սպանեցին 300 մարդու», իսկ Ռուսաստանի առաջնորդ Պուտինն ասել է, թե աղետի պատասխանատվությունն ամբողջությամբ ուկրաինական կողմի վրա է: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Գագիկ Հարությունյանը հայտարարել է, թե «մարտի 1-ը ահաբեկչական ակտ էր. «ՉԻ»’
Հաջորդ հոդվածը‘Շտապ. Արցախի մարտական հենակետում զինվոր է զոհվել’