‘«Բոինգ 787» օդանավերը կստուգվեն մի քանի միջադեպերից հետո’

832

ԱՄՆ քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչությունը մտադիր է «Բոինգ 787 Dreamliner» մոդելի օդանավերի ստուգում անցկացնել այս շաբաթվա ընթացքում ի  հայտ եկած մի շարք տեխնիկական անսարքությունների հայտնաբերումից հետո, տեղեկացնում է BBC-ն:

Երկուշաբթի Բոսթոնում հրդեհվել է Japan Airlines ավիաընկերության լայներներից մեկը: Հաջորդ օրը նույն ավիաընկերության մեկ այլ օդանավից վառելիքի արտահոսք է նկատվել: Ուրբաթ Ճապոնիայում եւս երկու օդանավերի վրա անսարքություններ են հայտնաբերվել:

Առաջին հերթին ստուգման կենթարկվեն այդ մոդելի կառավարման համակարգի սարքավորումները: Ներկա պահին «Բոինգ» ընկերությունը թողարկել է 50 «դրիմլայներ» եւ արդեն 800-ի համար պատվերներ է ստացել:

 

 

 

Նախորդ հոդվածը‘ԵԱՀԿ դիտորդ. Ընտրություններից անմիջապես առաջ պետք չէ աշխատանքներ սկսել դրանց բարելավման ուղղությամբ’
Հաջորդ հոդվածը‘Մեսին՝ Ռոնալդուին. կհանդիպենք մարտին. Տեսանյութ’