‘Բոլիվիայի նախագահը Շոն Փենին առաջարկել է օգնել օրինականացնել կոկաինը ‘

899

Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը երեկ հանդիպել է ամերիկյան հանրահայտ դերասան Շոն Փենի հետ և նրան առաջարկել դառնալ հարավամերիկյան այդ երկրի պատվավոր դեսպանը կոկաինի օրինականացման, Չիլիի հետ տարածքային վեճի և Բոլիվիայի նախկին նախագահ Գոնսալո Սանչես դե Լոսադային ԱՄՆ-ից Բոլիվիային արտահանձնելու հարցերով, ria.ru-ի փոխանցմամբ՝ հաղորդել են բոլիվիական ԶԼՄ-ները:

Ըստ Բոլիվիայի նախագահի աշխատակազմի ղեկավարի՝ Փենը համաձայնել է, որ նախկին նախագահ Սանչես դե Լոսադան, որին Բոլիվիայում մեղադրում են իր նախագահության օրոք՝ 2003 թ. զանգվածային անկարգությունների ընթացքում առնվազն 60 մարդու սպանության համար, պետք է արտահանձնվի Բոլիվիային: Առայժմ չի հայտնվում, թե Փենն ինչ է պատասխանել կոկաինն օրինականացնելու, ինչպես նաև՝ Չիլիի հետ տարածքային վեճին միջամտելու գաղափարին:

Մորալեսը կոկաինի ավանդական օգտագործումը համարում է իրենց մշակույթի մի մասը և բազմիցս բարձր ամբիոններից, այդ թվում նաև ՄԱԿ-ի ամբիոնից հանդես է եկել այն օրինականացնելու առաջարկով:

Ի դեպ, Շոն Փենն արդեն իսկ Հաիթիի բարի կամքի դեսպանն է և Լա-Պաս էր ժամանել, որպեսզի մոտիկից ծանոթանար այդ պետությունում «Սենդի» փոթորկից հետո ստեղծված իրադրությանը:  

Նախորդ հոդվածը‘Հրանտ Բագրատյան. 2013 թվականի բյուջեն ավելի քիչ է, քան 2012-ինը’
Հաջորդ հոդվածը‘Տ. Ուրիխանյան. Սեփական կարծիքդ մի պարտադրիր ուրիշներին’