‘Բոլիվիայում ամերիկյան դավադրություն են բացահայտել ընդդեմ նախագահի’

813

Բոլիվիան հայտարարել է, որ այդ երկրում ԱՄՆ դեսպանատունը ակտիվ աշխատանքներ է տանում նախագահ Էվո Մորալեսի իշխանությունն ապակայունացնելու ուղղությամբ, հաղորդում է lenta.ru-ն: Նախագահական աշխատակազմի ղեկավարի խոսքերով՝  երկրի ներքին գործերին միջամտելու «անհերքելի ապացույցները» կներկայացվեն ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային, հայտնում է France-Presse գործակալությունը: Բոլիվիայի ղեկավարությունը հայտարարում է, որ ԱՄՆ-ն համառորեն չի ուզում ճանաչել երկրի հաջողությունները «սոցիալական արդարության, ժողովրդավարական իրավունքների,  տնտեսական վերաբաշխման և թմրավաճառքի դեմ պայքարի» ոլորտներում:

Մի քանի օր առաջ Մորալեսն ինքը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն, որպես «քաղաքական ագրեսիայի» առիթ, օգտագործում է ամերիկյան բիզնեսմեն Ջեյքոբ Օսթրիչերի գործը, որին Բոլիվիայում մեղադրում են փողերի լվացման մեջ: Բիզնեսմենը  մեկուկես տարի կալանքի տակ է եղել, իսկ 2012 թ. դեկտեմբերին ազատվել է գրավի դիմաց և տնային կալանքի ենթարկվել:

2008 թ. Մորալեսն անձնական հանդիպման ընթացքում Օբամային արդեն հայտնել է, որ ամերիկյան հատուկ ծառայությունները մահափորձ են կազմակերպում իր դեմ:

Նախորդ հոդվածը‘Սպորտ. Մեսսին այսօր կստանա իր 4-րդ «Ոսկե գնդակ»-ը’
Հաջորդ հոդվածը‘Արմեն Դավթյան. Ընտրակեղծիքների շարժիչ ուժը Լեւոն Տեր Պետրոսյանն է։ Եւ ՎԵՐՋ։’