‘Բոլիվիայում կթույլատրեն կոկի տերեւներ օգտագործել ծիսական նպատակներով’

1227

Բոլիվիայի իշխանութոյունները միջազգային ատյաններից բժշկական եւ ծիսական նպատակներով կոկի (կոկաինի հիմնանյութ) օգտագործումն օրինականացնելու թույլտվություն են ստացել: Նախորդ տարի ՄԱԿ-ի՝ թմրանյութերի մասին Կոնվենցիայի կազմից դուրս եկած Բոլիվիան կրկին միացել է Կոնվենցիային հատուկ պայմաններով: Դրանցով օրինականացվում է այդ լատինաամերիկյան երկրում ընդունված՝ կոկի տերեւներ ծամելու ավանդույթը:

Կոնվենցիայի անդամ 15 երկրներ դեմ են արտահայտվել Բոլիվիային հտուկ պայմաններ տրամադրելու գաղափարին, սակայն դա բավարար չի եղել երկրի՝Կոնվենցիայի անդամության վերականգնումը արգելափակելու համար: 

Նախորդ հոդվածը‘Վրաստանը չի պատրաստվում միջամտել ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացին’
Հաջորդ հոդվածը‘Չեխիայի նախագահի թեկնածուն քվեարկության օրը վթարի է ենթարկվել’