‘Բոլիվիայում հաղորդավարին այրել են ուղիղ եթերում ‘

958

Բոլիվիայում Radio Popular ռադիոալիքի լրագրող Ֆերնանդո Վիդալին այրել են ուղիղ եթերով հաղորդում անցկացնելիս, հայտնում է Los Tiempos պարբերականը:

Հարձակումն իրականացվել է Յակուբինա քաղաքում՝ ռադիոալիքին պատկանող ձայնագրման ստուդիայում: Վիդալի աշխատակիցների խոսքերով՝ ուղիղ եթերի ընթացում ստուդիա են ներխուժել դիմակավորված չորս անձինք, հաղորդավարի վրա բենզին լցրել և այրել:

Ֆերնանդո Վիդալը և նրա գործըկերը շտապ հոսպիտալացվել են:

Հայտնի է, որ հարձակման պահին լրագրողն ուղիղ եթերով խոսել է Բոլիվիայի և Արգենտինայի սահմանամերձ շրջաններում իրականացվող մաքսանենգության մասին:

Նախորդ հոդվածը‘Գյումրիի ավագանին նոյեմբերի 12-ին կրկին կքննարկի աուդիտ հրավիրելու հարցը ‘
Հաջորդ հոդվածը‘ԿԲ-ն ներկայացրեց 2013 թվականի վարչական և կապիտալ ներդրումների ծրագրերի նախահաշվարկը’