‘Բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, որոշ ճանապարհահատվածներում խիտ մառախուղ է’

890

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 10-ի ժամը 10.30-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Արագածոտնի մարզի Արագած գյուղում, Աշտարակ, Թալին քաղաքներում մառախուղ է:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով և ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ ԱԻ նախարարությունը խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով, իսկ նշված վայրերում երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:

 

ՀՀ տրանսպորտի և կապի  նախարարությունը տեղեկացնում է, որ   դեկտեմբերի  10-ին՝ ժամը 09:30-ի  դրությամբ, Աշտարակ-Ուշի, Մարալիկ-Լանջիկ ճանապարհահատվածներում և Ապարանի տարածաշրջանում խիտ մառախուղ է:

Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից)  տեղ-տեղ մերկասառույց է:

Ախուրյանի և Աշոցքի տարածաշրջաններում տեղում է ձյուն:

Անվտանգ  երթևեկությունն ապահովելու նպատակով  ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են  աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները (բացի Շիշկերտ տանող ավտոճանապարհից, որը փակ է փլուզման հետևանքով) բաց են:

Նախորդ հոդվածը‘Լուիս Սուարես. «Պետք է խելացի լինեմ ու խուսափեմ ռիսկային բաներից, որոնց պատճառով կարող եմ քննադատության ենթարկվել»’
Հաջորդ հոդվածը‘Վիկտոր Վալդեսը՝Իսպանիայի առաջնությունների լավագույն դարպասապահ’