‘Բոլոր դոլարային վարկերը մենք պետք է փոխարինենք դրամայինի. Տնտեսագետ’

1173

Բոլոր դոլարային վարկերը մենք պետք է փոխարինենք դրամայինի: Թեկուզ բանկը ունենա կորուստ, կառավարությունը պետք է ինչ-որ չափով սուբսիդավորի դա: Այս մասին այսօր կայացած ասուլիսում հայտարարել է տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը: Նրա խոսքով, բանկերի՝ վարկեր չտրամադրելը ունի իր բացատրությունը. «Այսպիսի մի բանաձև կա, որ արտարժույթի արտահոսքին հետևում է վարկեր չտալը: Վարկ չեն տալիս, որ մարդիկ չկարողանան դրամը դոլարի վերածել: Այստեղ շեշտը պետք է դնել դոլարով վարկեր վերցնելու վրա: Բոլոր դոլարային վարկերը մենք պետք է փոխարինենք դրամայինի»,- ասել է տնտեսագետը՝ հավելելով, որ հիմա դոլարով վարկ վերցրած մարդիկ ընկած են դոլար գնելով, որ վարկերը մարեն: Սրա հաշվին կարող է նաև դիտվել բանկերի կողմից տրամադրվող վարկերի տոկոսային աճ: Այնպես որ, պետք է մի լուծում տալ այս խնդրին»: Հաղորդում է ԱրմԻնֆոն:

Նախորդ հոդվածը‘Amnesty International. Իրավապահները Շանթ Հարությունյանի գործով արդյունավետ քննություն չեն իրականացրել’
Հաջորդ հոդվածը‘Լևոն Զուրաբյան. Անկախ հեռուստատեսության գոյությունը ռեժիմի համար մահի նման մի բան է’