‘Բոլոր ժամանակների մեծագույն ֆիլմը’

41571

Պարզվել է, թե կինոյի երկրպագուների վարկածով՝ որ ֆիլմն է համարվում բոլոր ժամանակաների մեծագույն ֆիլմը, հաղորդել է Daily Mail-ը: Empire ամսագրի հարցմանը մասնակցել է 20 հազար մարդ: Նրանք առաջին տեղը հատկացրել են «Կնքահայրը» կինոնկարին (1972):

Երկրորդ հորիզոնականը զբաղեցնում է «Աստաղին պատերազմներ. Դրվագ 5- Կայսրությունը պատասխան հարվածն է հասցնում» կինոժապավենը:

Առաջին տասնյակում են հայտնվել «Փախուստ Շոուշենկից», «Քրեական ընթերցանություն», «Զիլ տղերք», «Ինդիանա Ջոնս. Կորսված  տապանի որոնումներով», «Ծնոտներ», «Աստղային պատերազմներ» (չի նշվում՝ որ դրվագը), «Մատանիների տիրակալը. Մատանու եղբայրությունը» ֆիլմերը:

«Կնքահայրը 2»-ը զբաղեցնում է 12-րդ տեղը:

2016 թ. Հարի Փոթերի մասին ֆիլմերը կրկին գլխավորել են գրքի ամենալավ էկրանավորման վարկանիշային ցուցակը:

Փոխանցում է gazeta.ru-ն: 

Նախորդ հոդվածը‘Մահացել է Սերգեյ Սարինյանը’
Հաջորդ հոդվածը‘Հրազդանի քաղաքապետի որդին ներկայացել է ոստիկանություն. Ղեկին ինքն էր. SHAMSHYAN.com’