Բոլսոնարուն չի բողոքարկի ընտրությունների արդյունքները

383

Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն հայտարարել է, որ պատրաստ է ճանաչելու իր պարտությունը հոկտեմբերին պետության ղեկավարի պաշտոնի համար կայանալիք ընտրություններում, եթե քվեարկության արդյունքներն իր օգտին չլինեն։

Դրա մասին նա կիրակի օրը հայտարարել է Globo թերթին տված հարցազրույցում։

«Մենք հիմա աշխատում ենք այն ուղղությամբ, որ վերընտրվենք, եթե ժողովրդի կամքն այդպիսին լինի։ Հակառակ դեպքում` հարգանքով կվերաբերվենք արդյունքներին»,- նախագահի խոսքն է մեջբերել թերթը։

Պարբերականը նշում է, որ քաղաքական գործիչը, որը բազմիցս արտահայտել է իր անվստահությունը Բրազիլիայում էլեկտրոնային քվեատուփերի օգտագործմամբ գործող քվեարկության համակարգի նկատմամբ՝ նման հայտարարություն է արել շաբաթ օրը իր կողմնակիցների հետ հանդիպման ընթացքում։

Օգոստոսի 16-ին Բրազիլիայում պաշտոնապես մեկնարկել է ընտրարշավը։ Հերթական համապետական ընտրությունները, որոնց ընթացքում հանրապետության քաղաքացիները պիտի ընտրեն նախագահի, պատգամավորների և դաշնային խորհրդարանի սենատորների մեկ երրորդին, ինչպես նաև նահանգապետներին և նահանգների օրենսդիր մարմինների անդամաներին, նշանակված են հոկտեմբերի 2-ին։ Եթե նախագահի թեկնածուներից ոչ մեկը չհավաքի 50 %-ից ավելի ձայն, ապա հոկտեմբերի 30-ին կկայանա ընտրությունների երկրորդ փուլը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՇոլցը մտադիր է քննարկել մատակարարումների խնդիրը
Հաջորդ հոդվածըԱնհետ կորած համարվող քաղաքացիներից մեկը նույնականացվել է