Բոլսոնարու․ Բրազիլիային անհրաժեշտ է համագործակցել ՌԴ–ի հետ

338

Պարարտանյութերի հարցում Ռուսաստանի հետ համագործակցությունը կենսականորեն անհրաժեշտ է Բրազիլիային, հայտարարել է երկրի նախագահ Ժաիր Բոլսոնարուն։

«Պարարտանյութերի հարցում Ռուսաստանը կենսականորեն անհրաժեշտ է մեզ։ Ես փետրվարին երեք ժամ զրուցել եմ  նախագահ Պուտինի հետ դիզելի մատակարարումների մասին և այլ թեմաներով»,- ասել է Բոլսոնարուն։

Սակայն, նա խուսափել է պատասխանել Ռուսաստանի հետ հնարավոր նոր պայմանագրերի մասին հարցին՝ միայն նշելով, որ եթե նոր տեղեկություն լինի՝ կհաղորդեն։

Հունիսի վերջին Բոլսոնարուի հետ զրույցում Պուտինն ընդգծել է, որ ՌԴ-ն հավատարիմ է կատարելու բրազիլացի գյուղատնտեսներին պարարտանյութերի անխափան մատակարարման պարտավորությունները։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածը«Սամպդորիան» հեռացրեց Ջամպաոլոյին․ թիմն Ա Սերիայի 8 տուրում 2 միավոր է վաստակել
Հաջորդ հոդվածըԼեհաստանում ՌԴ դեսպանին կանչել են ԱԳՆ՝ հանրաքվեների հարցով