Բոկա Խունիորսի երկրպագուները մարզադաշտում կախել են Արցախի դրոշը

596

Բուենոս Այրեսում արգենտինական կլաուսուրայի հերթական տուրի՝ «Բոկա Խունիորս»-«Նյուելս Օլդ Բոյս» (0:0) խաղի ժամանակ տանտերերի երկրպագուները «Բոմբոների» մարզադաշտում կախել են Արցախի դրոշը։

«Խաղաղ երկինք Հայաստանին»,- գրված է եղել դրոշի վրա։

Նշենք, որ Հայաստանի հավաքականի հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանն այդ խաղին հայտավորված չէր։ «Բոկան» 37 միավորով մրցաշարային աղյուսակում 6-րդն է։

Նախորդ հոդվածըՄագնուս Կարլսեն — Յան Նեպոմնյաշչի. 5-րդ ոչ ոքին
Հաջորդ հոդվածըԶախարյանը՝ ՌՊԼ լավագույն երիտասարդ խաղացողի հավակնորդ