«Բոկա Խունիորսի» երկրպագուն ինքնասպան է եղել

155

Արգենտինական «Բոկա Խունիորս» ակումբի երկրպագուն ինքնասպան է եղել, հայտնում է Marca-ն։ Դա տեղի է ունեցել արգենտինական թիմի՝ Լիբերտադորեսի գավաթի եզրափակչում «Ֆլումինենսեից» կրած պարտությունից հետո (1:2):

Հիշեցնենք, որ Լիբերտադորեսի գավաթի 2023 թվականի եզրափակիչ խաղում բրազիլական «Ֆլումինենսեն» 2։1 հաշվով հաղթել է արգենտինական ակումբին։ Հանդիպումը կայացել է Ռիո դե Ժանեյրոյի «Մարականա» մարզադաշտում։

Հաշիվը 36-րդ րոպեին բացել է «Ֆլումինենսեի» արգենտինացի հարձակվող Հերման Կանոն։ 72-րդ րոպեին «Բոկա Խունիորսը» հավասարեցրել է հաշիվը՝ 1:1: Հանդիպման հիմնական ժամանակն այսպես էլ ավարտվել է ու խաղը տեղափոխվել է լրացուցիչ ժամանակ:

Լրացուցիչ ժամանակում գոլ է խփել փոխարինման դուրս եկած հարձակվող Ջոն Քենեդի Բատիստա դե Սոուզան, որն 99-րդ րոպեին գրավել է մրցակցի դարպասը։ Միաժամանակ, արդեն 101-րդ րոպեին Քենեդին երկրորդ դեղին քարտի համար հեռացվել էխաղադաշտից։ Որոշ ժամանակ անց կազմերը հավասարվեցին՝ 105+7-րդ րոպեին ուղիղ կարմիր քարտ է ստացել «Բոկա Խունիորսի» պաշտպան Ֆրենկ Ֆաբրը։

Նշենք, որ «Ֆլումինենսեն» իր պատմության մեջ առաջին անգամ է նվաճել Լիբերտադորեսի գավաթը:

Նախորդ հոդվածըՎինիսիուսը՝ Լա լիգայի 2022-2023 թթ․ մրցաշրջանի լավագույն խաղացող
Հաջորդ հոդվածըFourFourTwo․ Լավագույն ակումբային մարզիչները