‘«Բոկո Հարամի» գրոհայինները գերի են վերցրել 185 նիգերիացու’

789

Դեկտեմբերի 14-ին «Բոկո Հարամի» գրոհայինները նիգերիական մի գյուղի վրա հարձակման արդյունքում գերի են վերցրել առնվազն 185 կանանց ու երեխաների: CNN-ի տվյալներով՝ սպանվել է 32 մարդ: Գրոհի մասին տեղեկատվությունը մամուլում հայտնվել է միայն դեկտեմբերի 18-ին, քանի որ իսլամիստները ոչնչացրել են տարածքի  հեռուստահաղորդակցության աշտարակները:

Պիկապներով գյուղ ներխուժած գրոհայինները գնդակահարել են տղամարդկանց, որից հետո հավաքել են կանանց ու երեխաներին: Տեղի իշխանությունների անանուն աղբյուրի հաղորդման համաձայն՝ այնուհետև նրանք հրկիզել են գյուղը ու տարել գերիներին:

Արմատական իսլամիստական «Բոկո Հարամ» խմբավորումը գործում է Նիգերիայում և նրա հարևան երկրներում: Նախկինում նրանց հարձակումների թիրախն այն օբյեկտներն էին, որոնք կապ ունեին բանակի և ոստիկանության հետ: Սակայն վերջին շրջանում ծայրահեղականներն ավելի հաճախ հարձակումներ են գործում կրոնական համայնքների առաջնորդների և խաղաղ բնակիչների վրա: Ամենաաղմկալի դեպքերից մեկը այս տարվա ապրիլին Չիբոկ քաղաքում 276 աշակերտուհիների առևանգումն էր: Իսլամիստները հայտարարել էին, որ մտադիր են նրանց վաճառել ստրկության կամ բռնի ամուսնացնել: Աղջիկներից 57-ին հաջողվել էր տուն վերադառնալ: Նոյեմբերի սկզբին «Բոկո Հարամի» պարագլուխ Աբուբաքր Շեքաուն իր տեսաուղերձում հայտարարեց, որ 219 գերի աշակերտուհիներն իսլամ են ընդունել  և ամուսնացել են: Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Խելագար Մաքը՝ «Ֆրանկենշտեյնի նման սպիներով ծածկված» սենատորը’
Հաջորդ հոդվածը‘«Յուվենտուս»- «Կալյարի»` 3:1 (տեսանյութ)’