‘ԲՈՀ-ի նախագահ Արտյուշա Ղուկասյանին հեռացրել են պաշտոնից. Ղուկասյանը բողոքում է’

1733

Հունիսի երկրորդ կեսին ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը խիստ նկատողություն էր տվել Բարձրագույն որակավորման հանձնաժողովի (ԲՈՀ) նախագահ Արտյուշա Ղուկասյանին՝ հանձնարարականների թերի կատարման համար:

Բանն այն է, որ սույն թվականի մարտին մի խումբ երիտասարդ գիտնականներ դիմել էին կրթության նախարարին՝ ԲՈՀ-ի կանոնակարգում փոփոխություններ կատարելու առաջարկներով, որոնք, մասնավորապես, վերաբերում էին գիտական կոչում ստանալու, գիտական թեզը պաշտպանելու գործընթացը ավելի թափանցիկ դարձնելուն, ինչպես նաեւ միջազգային պարբերականներում տպագիր հոդված ունենալը պարտադիր դարձնելուն:

Նախարարը հանձնարարել էր ԲՈՀ-ի նախագահին զբաղվել երիտասարդ գիտնականների առաջարկություններով: Հենց այդ հանձնարարականի թերի կատարմանն էլ վերաբերում է  նկատողությունը: Արտյուշա Ղուկասյանը հայտարարել է, որ նկատողությունը ոչ իրավաչափ է:

Ըստ նրա՝ գիտական աստիճանաշնորհման գործընթացում փոփոխություններ կարող է կատարել միայն ՀՀ կառավարությունը, որին իրավասու է դիմել կրթության նախարարությունը եւ ոչ թե Բարձրագույն որակավորման հանձանժողովը, հետեւաբար՝ ինքը չէր կարող դիմել, որպեսզի Կառավարությունը փոխեր գիտական աստիճաններ շնորհելու կարգը:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանի հետ զրուցյում ասել էր Արտյուշա Ղուկասյանը, առաջարկություններ ներկայացնել ինքը չէր կարող, իսկ երիտասարդների առաջարկի վերաբերյալ քննարկում կազմակերպվել է ԲՈՀ-ում, որին մասնակցել են ոչ միայն առաջարկություններով հանդես եկած գիտնականները, այլեւ գիտնականների մեկ այլ խումբ՝ Ազգագրության ինստիտուտից, որոնք համաձայն չեն երիտասադ գիտնականների առաջարկներին:

Արտյուշա Ղուկասյանն ավելացրել է նաև, որ իրեն պետք է շնորհակալություն հայտնել այդ հարցով զբաղվելու համար, ոչ թե հակառակը:

Այնինչ հուլիսի 4-ին ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով կրթության և գիտության նախարարության աշխատակազմի «ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողով» գործակալության պետ Արտյուշա Ղուկասյանի նկատմամբ «շնորհակալության» փոխարեն կիրառվել է «խիստ նկատողություն» կարգապահական երկրորդ տույժը՝ Քաղաքացիական ծառայության խորհրդի որոշման համաձայն:

Նախորդ հոդվածը‘Դեսպանն առաջարկել է հանել փողկապները Անկախության օրվա առթիվ’
Հաջորդ հոդվածը‘Եգիպտոս. Երկրի զարգացման ծրագիրը չպետք է բացառի որևէ կուսակցության’