‘
Հուլիսի 1-ին, ժամը 10:30, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շենքի մոտ՝ Սարյան 22 (Գլխավոր փոստի շենք), տեղի կունենա բողոքի ակցիա՝ ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման:
Ֆեյսբուքում տարածված հայտարարության մեջ նշվում է, որ այդ օրը, ժամը 11:00-ին, տեղի է ունենալու հանձնաժողովի նիստ, որի ժամանակ քննարկվելու է էլեկտրաէներգիայի թանկացման հարցը, եւ հավանաբար՝ կայացվելու է վերջնական որոշում:
Հիշեցնենք, որ նախորդ ակցիայի ժամանակ ՀԾԿՀ-ի դիմացից ոստիկանությունը բերման էր ենթարկել ավելի քան երկու տասնյակ ակտիվիստների, ովքեր փակել էին Սարյան փողոցի երթեւեկությունը՝ ի նշան բողոքի:
‘