‘Բողոքի ակցիա Գյումրիում (ուղիղ, լրացվում է)’

1903

Այս պահին Շիրակի մարզի դատախազության մոտ տեղի է ունենում բողոքի ցույց, որի մասնակիցները պահանջում են 6 հոգու սպանության մեջ մեղադրվող ռուսաստանցի զինվորական Վալերի Պերմյակովին հանձնել Հայաստանի իրավապահների իրավազորության ներքո և դատել Հայաստանի դատարանում: Շիրակի մարզի դատախազությունում է գտնվում ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, որը առաջարկում է բողոքի ցույցի մասնակիցների 30 հոգանոց խմբեր ընդունել: Ցուցարարները պահանջում են, որ Կոստանյանը դուրս գա և պատասխանի իրենց հարցերին:

17:21

Այս պահին Շիրակի մարզի դատախազը փորձում է ցուցարարներին համոզել բաժանվել 30 հոգանոց խմբերի և քննարկումները շարունակել դատախազության շենքում: Ցուցարարները չեն ընդունում առաջարկը:

17:24

«Դուրս արի, դուրս արի» վանկարկում են ցուցարարները գլխավոր դատախազին:

17:32

«Հիմա, հիմա» վանկարկում են ցուցարարները

17:49

Վիճակը կամաց-կամաց լարվում է: Ընդհարումներ են տեղի ունենում ցուցարարների և դատախազության շենքը հսկող ոստիկանների միջև:

17:58

Ցուցարարների մոտ դուրս եկավ Գ.Կոստանյանը:

18:04

«Այնպիսի տպավորություն է, որ մենք մի բան ենք ուզում, դուք ուրիշ բան: Այդպես չէ: Հայաստանի քննիչները այս պահին աշխատում են զորամասում, հարցաքննում են: Մի քիչ համբերեք:»,- ասաց գլխավոր դատախազը:

18:08

Երկխոսություն է տեղի ունենում ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի և գլխավոր դատախազի միջև: «Ո՞ր պետության դատարանի որոշմամբ է ենթադրյալ հանցագործը գտնվում արգելանքի տակ»,- հարցրեց Փոստանջյանը:

18:22

Դատախազը կրկին մտավ շենք: Այժմ ցուցարարների առջև ելույթ է ունենում Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդը, որը փորձում է հանգստացնել բողոքի ակցիայի մասնակիցներին:

18:49

Գլխավոր դատախազը հայտարարեց, որ դիմելու է իր ռուսաստանցի գործընկերոջը Պերմյակովին հանձնելու պահանջով:

19:19

Ցուցարարները պահանջում են, որ հրապարակվի Պերմյակովի Հայաստանում գտնվելու փաստ՝ տեսանյութ կամ լուսանկար, քանի որ կասկածներ կան, որ նա Հայաստանի ռարածքում չէ:

Նախորդ հոդվածը‘Ոստիկանությունը խոչընդոտել է Ռուսաստանի դեսպանատան մոտ ակցիայի անցկացումը’
Հաջորդ հոդվածը‘Գյումրիի դատախազության մոտ իրավիճակը լարված է’