‘Բողոքի ակցիա Ռուսաստանի, Ֆրանսիայի և Իտալիայի դեսպանատների առաջ’

1287

Այսօր բողոքի ակցիա տեղի կունենա Հայաստանում Ռուսաստանի, Ֆրանսիայի և Իտալիայի դեսպանատների առաջ: Այս երկրների նախագահները պաշտոնապես շնորհավորել են Սերժ Սարգսյանին նախագահ վերընտրվելու կապակցությամբ: 

Ինչպես տեղեկանում ենք նախաձեռնության ֆեյբուքյան էջից, ակցիան կմեկնարկի ժամը 13:00-ին՝ Ֆրանսիայի դեսպանատնից:

Փետրվարի 19-ին՝ ընտրությունների հաջորդ օրը Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որի ընթացքում վերջինս շնորհավորել է Սարգսյանին:

Փետրվարի 21-ին Սերժ Սարգսյանին վերընտրվելու կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել նաև Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդը։

Սերժ Սարգսյանին վերընտրվելու կապակցությամբ շնորհավորել է նաև Իտալիայի նախագահ Ջորջո Նապոլիտանոն՝ նշելով, թե Հայաստանը հաստատեց իր ժողովրդավարական լիարժեք հասունությունը:

Նախորդ հոդվածը‘Սերժ Թանգյանի նամակը Սերժ Սարգսյանին. Հայաստանը անհապաղ կարիք ունի oրենքի իշխանության առավել, քան որևէ այլ բանի’
Հաջորդ հոդվածը‘Հունվար ամսին երկրից մեկնել և չի վերադարձել 7 002 մարդ’