‘«Բողոքի անատոմիա-2» ֆիլմի գործով անցնող Լ. Ռազվոզժաևը մեղայական է ներկայացրել ‘

965

«Բողոքի անատոմիա-2» ֆիլմում օգտագործված տեսանյութերի հետազոտության արդյունքում հարուցված քրեական գործով անցնող Լեոնիդ Ռազվոզժաևը հանդես է եկել մեղայականով, տեղեկացնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ» գործակալությունը՝ հղում կատարելով քննչական ծառայության ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինին:

«Հոկտեմբերին 21-ին դաշնային հետախուզման մեջ գտնվող Ռազվոզժաևը խոստովանությամբ ներկայացել է քննչական ծառայություն»,- ասվում է ծառայության ներկայացուցչի հաղորդագրությունում: 

Ռազվոզժաևն իր ներկայացրած մեղայականում պատմում է իր, նույն գործով անցնող Ս. Ուդալցովի, Կ. Լեբեդևի և այլոց կողմից ՌԴ տարածքում զանգվածային անկարգությունների կազմակերպման մասին: Փաստաթղթից կարելի է եզրակացնել, որ անկարգությունների ֆինանսավորումը իրականացրել է Գիվի Թարգամաձեն:

«Մեղայականում ներկայացված ողջ տեղեկատվությունը մանրամասն քննության կենթարկվի»,- ասել է Մարկինը:

 

Հիշեցնենք, որ այս գործի շրջանակներում ավելի վաղ ձերբակալվել էր «Ձախ ճակատ» ընդդիմադիր շարժման համակարգող Կոնստանտին Լեբեդևը, իսկ Սերգեյ Ուդալցովը ազատ էր արձակվել չհեռանալու մասին ստորագրությամբ:

Նախորդ հոդվածը‘Խաչատուր Քոքոբելյան. Րաֆֆի Հովհաննիսյանի սատարումը կախված է նախընտրական ծրագրից ‘
Հաջորդ հոդվածը‘Վնասվածք ստացած ֆուտբոլիստի բախտը երկրորդ անգամ էլ չի բերել. Տեսանյութ’