‘Բողոքի երթ՝ ընդդեմ պետական ահաբեկչության’

1633

Դեկտեմբերի 15-ինˋ ժամը 15:00-ին, մի խումբ քաղաքացիներ նախատեսում են բողոքի երթ անցկացնել ընդդեմ պետական ահաբեկչության: Ինչպես նշվում է նախաձեռնության ֆեյսբուքյան էջում, երթի մասնակիցները կհավաքվեն Իսահակյանի արձանի մոտ, որտեղից կշարժվեն դեպի ՀՀ Ոստիկանություն, այնուհետև Բաղրամյան 26:

Բողոքի ակցիան ուղղված է ընդդեմ վերջերս Հայաստանում տեղի ունեցող բռնությունների: Համաձայն «Բողոքի երթ՝ ընդդեմ պետական ահաբեկչության» անունը կրող ֆեյսբուքյան միջոցառման էջի, ակցիային իրենց մասնակցության մասին են հայտնել շուրջ 150 քաղաքացիներ:

Նախորդ հոդվածը‘Լիսկան այս անգամ էլ դպրոցի տնօրենին է ծեծե՞լ. «Ժողովուրդ»’
Հաջորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանի «կուսակցությունն» արդեն ոստիկանությունն է’