‘Բողոքի ցույց՝ «Ընտանեկան բռնության մասին» օրենքի պահանջով’

1229

Ֆեյսբուքում ստեղծվել է «Պահանջում ենք ընդունել «Ընտանեկան բռնության մասին» օրենքը» նախաձեռնություն, որը տարածել է հետևյալ հաղորդագրությունը.

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան կազմակերպել է ստորագրահավաք` ուղղված ՀՀ նախագահին և վարչապետին: Ստորագրահավաքի պահանջն է ընդունել «Ընտանեկան բռնության մասին» օրենք: Մեկնարկած նախաձեռնության վերջնաժամկետն է հունիսի 19-ը:

Հունիսի 20-ին ժամը 11:00-ին Կառավարության շենքի առջև կազմակերպվում է ակցիա, որի ժամանակ Կոալիցիան ստորագրահավաքը կփոխանցի հասցեատերերին:

Կոչ ենք անում տրամադրել ընդամենը մի քանի րոպե և հրավիրել Ձեր ընկերներին և բարեկամներին միանալ ստորագրահավաքին: Ինչպես նաև ցանկացողները կարող են միանալ հունիսի 20-ի ակցիային:

«Ընտանեկան բռնության մասին» օրենքը կօգնի ձևավորել ամուր ընտանիքներ առանց բռնության:

Շնորհակալություն Ձեր ցուցաբերած բարի կամքի համար»:

Նախորդ հոդվածը‘Ռոբերտ Լեւանդովսկին խզել է բոլոր հարաբերությունները «Բորուսիայի» ղեկավարության հետ’
Հաջորդ հոդվածը‘Քաղաքապետարանն ընդունել է պետբյուջեից գումար մսխելու փաստերը’