‘Բողոքի ցույցերի արդյունքում Բուլղարիայի կառավարությունը հրաժարական կտա’

795

Բուլղարիայի կառավարության ղեկավար Բոյկո Բորիսովը կառավարության ողջ կազմով հրաժարական կտա վերջին օրերին երկրում անցկացվող բողոքի ցույցերի արդյունքում: «Ես կխնդրեմ արձակել կառավարությունը: Ես չեմ ուզում մասնակցել կառավարության աշխատանքներին այն պայմաններում, երբ ոստիկանությունը ծեծում է ժողովրդին»,- ինտերնետ ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ հայտարարել է Բորիսովը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բուլղարիայի փոխվարչապետ, ֆինանսների նախարար Սիմեոն Դյանկովը հրաժարական է տվել բողոքի զանգվածային ակցիաների արդյունքում: Հիշեցնենք, որ Բուլղարիայի մի շարք խոշոր քաղաքներում արդեն մի քանի օր է՝ բողոքի ցույցեր են տեղի ունենում, որոնց համար առիթ է դարձել էլեկտրաէներգիայի թանկացումը: Չորեքշաբթի գիշերը ցուցարաների և ոստիկանության բախման արդյունքում տուժել է ութ հոգի, իսկ երկու օր առաջ  տուժել էր 11 մարդ, այդ թվում՝ հինգ ոստիկան, հաղորդում է Росбалт-ը:

Նախորդ հոդվածը‘Հայտարարություն. Ընտրությունները ուղեկցվեցին լրագրողների նկատմամբ կիրառված բռնություններով’
Հաջորդ հոդվածը‘ՀՀԿ-ականները Րաֆֆի Հովհաննիսյանին խորհուրդ են տալիս նախապատրաստվել Երեւանի ավագանու ընտրություններին’