Բողոքի ցույցեր Թեհրանում․ «Մա՛հ Ֆրանսիային»

276

Իրանի իշխանությունների կոշտ քաղաքականության կողմնակիցները իրենց զայրույթն են արտահայտել Թեհրանում Ֆրանսիայի դեսպանատան մոտ։

«Մա՛հ Ֆրանսիային։ Մա՛հ Իսրայելին։ Մա՛հ ԱՄՆ-ին» կոչերով նրանք իրենց վրդովմունքն են արտահայտել Իսլամական Հանրապետության հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի ծաղրանկարների առթիվ, որոնք հայտնվել են ֆրանսիական Gharlie Hebdo երգիծական ամսագրում։  Ի դեպ, այդ ամսագրի աշխատակիցները 2015 թ․ ջիհադիստների արյունալի վրեժխնդրության զոհը դարձան Մուհամեդ մարգարեի ծաղրանկարները հրապարակելու համար։

Ցուցարարներն իրենք խստորեն պահպանել են շարիաթի օրենքները․ տղամարդիկ առանձին են բողոք արտահայտել, կանայք՝ առանձին, բայց բոլորն էլ միանման երկյուղածությամբ են ի ցույց դրել իրենց հավատարմությունն այաթոլլա Խամենեիին։

Իրանի իշխանությունները կոշտ են արձագանքել ամսագրի հրապարակումներին՝ պատասխանատվությունը դնելով Ֆրանսիայի կառավարության վրա։ Իրանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ «չի հանդուրժի իր իսլամական, կրոնական, ազգային արժեքների ոտնահարումը», և «Ֆրանսիան իրավունք չունի վիրավորելու այդ արժեքները խոսքի ազատության անվան տակ»։ Իսկ Հեղափոխական գվարդիայի գլխավոր հրամանատարը Charlie Hebdo-ի աշխատակիցներին հիշեցրել է 2022 թ․ օգոստոսին գրող Սալման Ռուշդիի նկատմամբ վրեժի մասին ամերիկյան Նյու Յորք նահանգում․ Ռուշդին դանակահարվել էր։

Փոխանցում է euronews-ը։

Նախորդ հոդվածըՌուսաստանը Ուկրաինայի հարցով ՄԱԿ-ի ԱԽ նիստ է նախաձեռնել հունվարի 17-ին
Հաջորդ հոդվածըՀայտարարություն Արցախի՝ Ադրբեջանի կողմից շարունակվող շրջափակման կապակցությամբ