Բողոքի ցույցեր Կարակալպակստանում

346

Անցյալ հանգստյան օրերին զանգվածային ցույցերը Կարակալպակստանում դաժանորեն ճնշվեցին իշխանությունների կողմից։

Պաշտոնական տվյալներով՝ զոհվել է 18 մարդ, մի քանի հարյուր հոգի վիրավորվել են շատերը հիվանդանոցներում են չափազանց ծանր վիճակում։ Ձերբակալվել է ավելի քան 500 մարդ, տասնյակ մարդիկ, իրավապաշտպանների խոսքով, համարվում են անհետ կորած։

Տարածաշրջանում արտակարգ դրություն է մտցվել, մարդկանց խնդրում են փողոց դուրս չգալ, ինտերնետ-կապը խափանումներով է աշխատում։

Ուզբեկստանի՝ պաշարներով ամենահարուստ, սակայն տնտեսապես ամենահետամնաց շրջանում բողոքի ցույցերի պատճառը  փոփոխություններն են երկրի սահմանադրության մեջ, որոնք ենթադրում են Կարակալպակստանի ինքնավար կարգավիճակի չեղարկում։

Ներկա պահին Ուզբեկստանի իշխանությունները որոշել են հրաժարվել հիմնական օրենքում առաջարկվող փոփոխություններից։ Նրանք հայտարարել են, որ հուզումները և իրադրությունը վերահսկվում են։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՊենտագոնի նախկին խորհրդականի կարծիքով՝ Ուկրաինան կարող է վերանալ աշխարհի քարտեզից
Հաջորդ հոդվածըԻնդոնեզիայում Լավրովը կհանդիպի Թուրքիայի և Չինաստանի ԱԳՆ ղեկավարների հետ