‘Բողոքի ցույց Բաքվում ԱՄՆ դեպանատան դիմաց ‘

933

«Իսլամի անմեղությունը» ֆիլմից վրդովված ավելի քան 100 ցուցարարներ փորձել են բողոքի ակցիա անցկացնել Բաքվում ԱՄՆ դեսպանատան դիմաց, հայտնում է 1news.az լրատվական կայքը:

Ոստիկանությանը հաջողվել է կանգնեցնել ցուցարարներին, որոնք անեծքներ են հնչեցրել ամերիկյան ֆիլմի հասցեին: 15-ից 30 մարդ ձերբակալվել է:

Ըստ Turan լրատվական գործակալության հաղորդած տեղեկատվության՝ այս պահին ցուցարարների նոր խմբեր են շարժվում դեսպանատան ուղղությամբ:

Լուսանկարում՝ ԱՄՆ դեսպանատունը Բաքվում

Նախորդ հոդվածը‘Ամերիկայի հայ ազգային կոմիտեն տարակուսում է’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանի ընձառյուծները բնապահպանների ուշադրության կենտրոնում’