‘Բողոքի ցույց Դրեզդենում՝ ընդդեմ «Արևմուտքի իսլամացման»’

865

Գերմանիայի Դրեզդեն քաղաքում մոտավորապես 10 հազար մարդ է մասնակցել բողոքի ակցիային՝ ընդդեմ «Արևմուտքի իսլամացման»:

Բողոքի ակցիայից առաջ տեղի է ունեցել հակընդդեմ ցույց, որին մասնակցել է առնվազն 5 հազար մարդ:

Դրեզդենը «Հայրենասեր եվրոպացիներն՝ ընդդեմ Արևմուտքի իսլամացման» (PEGIDA) շարժման հայրենիքն է: Շարժման կողմնակիցները մեկ շաբաթ առաջ նույնպես լայնածավալ ցույց են անցկացրել:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ թույլ չի տա Գերմանիայում կեղծիք տարածել ներգաղթյալների մասին: Նա նաև կոչ է արել երկրի քաղաքացիներին զգույշ լինել և չտրվել ծայրահեղականների սադրանքներին:

Գերմանիայի արդարադատության նախարար Հեյկո Մաասը հակաիսլամական երթն անվանել է ամոթալի գործողություն, մինչդեռ եվրասկեպտիկների AfD («Այլընտրանք Գերմանիայի համար») կուսակցությունը իր համակրանքն է հայտնել ակցիայի նկատմամբ:

Գերմանիան եվրոպական երկրների շարքում ամենաշատ միգրանտներ ընդունող երկիրն է: Այս տարի գերմանական քաղաքացիություն ստանալու համար դիմողների թիվը հասնում է 200 հազարի՝ անցյալ տարվա 127 հազարի դիմաց: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Դոնբասը լրագրողների համար ամենավտանգավոր վայրերից մեկն է’
Հաջորդ հոդվածը‘Թուրքական ոստիկանությունը ազատ է արձակել դավադրության գործով ձերբակալվածներից ոմանց’