‘Բողոքի ցույց Ստեփանակերտում՝ «Ո՛չ 100 դրամին» (տեսանյութ)’

1545

Ստեփանակերտցիները բողոքում են քաղաքապետարանի կայացրած որոշման դեմ, որով հանրային տրանսպորտի սակագինը 70 դրամից դարձել է 100 դրամ: Նախօրեին մի խումբ քաղաքացիներ իրենց բողոքն են արտահայտել քաղաքապետարանի դիմաց: Քաղաքապետ Ստեփան Գրիգորյանը ցուցարարների հետ հանդիպմանն ասել է. «Եթե դուք կարծում եք, որ մեզանից շատ եք մտածում քաղաքի մասին, դուք չարաչար սխալվում եք»: Քաղաքապետի խոսքով, բողոքի ակցիան անօրինական է՝ առանց նշելու, թե որ օրենքն է արգելում խաղաղ ցույց անցկացնել:

Մանրամասները՝ Karabakh-Open-ի տեսանյութում

Նախորդ հոդվածը‘Ս. Սարգսյանի ելույթը՝ որպես սեփական ձախողումների յուրահատուկ նմուշ’
Հաջորդ հոդվածը‘Խոշոր ավտովթար Արարատի մարզում. 3 զոհ, 3 վիրավոր’