‘Բողոքի ցույց Ստրասբուրգում՝ «նախագահի աթոռը գողացած Սերժ Սարգսյանի դեմ»’

2029

Այս պահին Ստրասբուրգում ԵԽ շենքի դիմաց մի խումբ հայեր բողոքի ակցիա են անցկացնում` «Մենք դեմ ենք Հայաստանի չընտրված նախագահ Սերժ Սարգսյանի վարած ներքին եւ արտաքին քաղաքականությանը» կարգախոսով, տեղեկացնում է Aravot.am-ը:

Հիշեցնենք, որ այսօր հայկական պատվիրակությունը Սերժ Սարգսյանի գլխավորությամբ աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա:

«Պահանջում ենք, որ Սերժ Սարգսյանը եւ նրա գլխավորած պատվիրակությունը հերթական անգամ չստեն ԵԽ պատվիրակության ներկայացուցիչներին, թե իբր իրենք դեմ են արտագաղթին, ստեղծում են պայմաններ Հայաստանում մնալու համար: Խաբում են ամբողջ աշխարհին, բայց իրականում Հայաստանից օրեցօր ավելի շատ են արտագաղթում: Ներքին քաղաքականությանը դեմ եմ նրա համար, որ այսօր հայտնվել եմ իմ հայրենիքից շատ հեռու: Կյանքիս միակ նպատակը չի եղել հայտնվել հայրենիքից հեռու ու ապրել փողոցում` որպես փողոցային: Մենք դեմ ենք նաեւ նախագահի աթոռը գողացած անձնավորության որոշմանը` Մաքսային միությանը միանալու վերաբերյալ: Մենք դատապարտում ենք Մաքսային, նոր Սովետական միություն ստեղծելուն, հերիք է ստրուկ մնանք ռուսներին: Ինքը ընդհանրապես իրավունք չունի ժողովրդի անունից ելույթ ունենա ու խոսի, որովհետեւ այդ աթոռը ինքը գողացել է: Ես նրա առաջին ընտրություններին մասնակցել եմ եւ անձամբ տեսել` ինչպես են ընտրությունները կեղծվում: Սերժ Սարգսյանի վարած ներքին եւ արտաքին քաղաքականությունը տանում է միայն Սաշիկի գրպանը մեծացնելուն»,- Aravot.am-ին ասել է ակցիայի կազմակերպիչ, 2008 թվականի «Մարտի 1-ի» դեպքերի մասնակից, քաղբանտարկյալ Գեւորգ Մանուկյանը: Նրա խոսքերով, ակցիային զուգահեռ այս պահին նաեւ ստորագրահավաք են անցկացնում. Սերժ Սարգսյանի վարած քաղաքականությունից բոլոր դժգոհողները միանում են իրենց ստորագրություններով:

Ավելին` այստեղ

Նախորդ հոդվածը‘Էլինար Վարդանյան. Ինչպիսին չպետք է լինի գլխավոր դատախազը’
Հաջորդ հոդվածը‘Նաիրա Զոհրաբյանը ԵԽԽՎ-ում խոսել է հայ ռազմագերու մասին ‘