‘Բողոքի ցույց Ս.Սարգսյանի առանձնատան մոտ, քաղաքացին սպառնում է այնտեղ այրել մեքենայի անվադողերը. (տեսանյութեր) ԳԱԼԱ ‘

1157

ԳԱԼԱ-ի փոխանցմամբ, այսօր վաղ առավոտյան «Տոնուս» շինկազմակերպության գործունեության հետեւանքով տուժած քաղաքացիները բողոքի ակցիա են իրականացրել Սերժ Սարգսյանի առանձնատան դիմաց՝ ակնկալիքով, որ կհանդիպեն Սերժ Սարգսյանին եւ նրան մեկ անգամ եւս կներկայացնեն իրենց խնդիրը: Բողոքի ակցիայի մասնակիցները ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում նշել են, որ մի քանի տարի է՝ իրենց խնդիրը չի լուծվում: «Արդեն մոտ տասը տարի է պայքարում ենք, բայց անօգուտ, մեզ խաբել են, եւ ոչ մեկը չի ցանկանում մեր խնդրով զբաղվել»,- ասել են ցուցարարները:

Բնակիչներին շուտով մոտեցել է Սարգսյանի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանը: Մի քանի րոպե նրա հետ զրուցելուց հետո բնակիչները հայտնել են, որ ցանկանում են հանդիպել եւ զրուցել անձամբ Սերժ Սարգսյանի հետ: Սակայն Հ. Հովսեփյանը հայտնել է, թե հանդիպում տեղի չի ունենա, եւ առաջարկել է ձեւավորել 6 հոգանոց պատվիրակություն, որոնց առաջարկել է հանդիպել արդեն Բաղրամյան 26-ում: Սկզբում ցուցարարները չեն համաձայնվել, սակայն տեսնելով, որ այլ տարբերակ չկա, ի վերջո որոշել են հեռանալ նախագահական առանձնատան դիմացից:

Հովսեփյանի հետ խոսելուց հետո, սակայն, ցուցարարները հայտնել են, որ հերթական անգամ իրենց խաբել են, եւ որ իրենց խնդրին լուծում տալ չեն ցանկանում: «Էս հարցը եթե չլուծվի, վաղը իմ ավտոների 4 անվադողերը ես այստեղ վառելու եմ ու բոլորին կոչ եմ անելու տենց անեն: Չի լուծվելու այս հարցը, վաղը հանդիպենք՝ կտեսնեք, ֆռցնում են սաղ»,- նշել է բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը:

Մանրամասները՝ այստեղ 

Նախորդ հոդվածը‘Լիբիայի վարչապետը պաշտոնանկ է արվել ԿԺԴՀ-ի դրոշը կրող բեռնանավի պատճառով’
Հաջորդ հոդվածը‘Շվեյցարիան կբողոքարկի Փերինչեքի գործով ՄԻԵԴ վճիռը’