‘Բոյկոտ ԱԺ-ում. Ովքեր էին մնացել ՀՀԿ կողքին (Տեսանյութ)’

1579

Արդեն տեղեկացրել ենք, որ ԱԺ չորս խմբակցությունները՝ Կոնգրես, ԲՀԿ, «Ժառանգություն» եւ ՕԵԿ, բոյկոտել են ԱԺ արտահերթ նիստը՝ պահանջելով նիստի բուն օրակարգին անցնելուց առաջ անհապաղ հայտարարություն ընդունել եւ դատապարտել վերջին օրերին հասարակական–քաղաքական գործիչների, մասնավորապես՝ ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանի դեմ իրականացված բռնության դեպքերը: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ դրա վերաբերյալ արտահերթ նիստ կգումարվի 18.30-ին, իսկ մինչ այդ, նրա խոսքով, որեւէ հիմք չկա նախապես հաստատված օրակարգը խախտելու:

Սահակյանի այս հայտարարությունից հետո չորս խմբակցությունների պատգամավորները լքեցին ԱԺ նիստերի դահլիճը: Դահլիճում մնացին միայն ՀՀԿ եւ ՀՅԴ խմբակցությունները ներկայացնող պատգամավորները: ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն ՌՈւստամյանի խոսքով, նիստի՝ նախապետ հաստատված օրակարգը խախտելը «հակասահմանադրական է»:
Չորս խմբվայցությունների բոյկոտին չմիացան նաեւ պատգամավորներ Ալեքսանդր Արզումայնանը, Խաչատուր Քոքոբելյանը, Էդմոն Մարուքյանը, ՕԵԿ-ից առանձնացած Կարեն Բոթոյանը:

Նախորդ հոդվածը‘Շմայսը փախավ լրագրողների հարցերից (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Ռուբիկ Հակոբյան. Խորհրդարանը պետք է հստակ դիրքորոշում հայտնի’