‘Բոսնիացի սերբ գեներալը դատապարտվել է ցեղասպանության համար ‘

731

Բոսնիացի սերբ գեներալը դատապարտվել է ցեղասպանության համար

Նախկին Հարավսլավիայի հարցով Հաագայի միջազգային տրիբունալը ցմահ ազատազրկման է դատապարտել բոսնիական սերբերի նախկին գեներալ Զդրավկո Տոլիմիրին՝ մեղավոր ճանաչելով նրան ցեղասպանության մեջ:

Տրիբունալը Տոլիմիրին մեղսակից է ճանաչել 1995-ին Սրեբրենիցայում տեղի ունեցած սպանդի մեջ, երբ սպանվեցին ավելի քան 7 հազար արական սեռի մահմեդականներ:

Դատավորների խոսքերով, Սրեբրենիցայում տեղի ունեցածը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո տեղի ունեցած ամենավատթար գազանությունն էր: Իր հերթին Տոլիմիրը, որը դատարանում պաշտպանում էր ինքն իրեն, հայտարարել է, թե Սրեբրենիցայում տեղի ունեցածը ահաբեկիչների դեմ կազմակերպված հատուկ գործողություն էր: Տոլիմիրը գեներալ Ռադկո Մլադիչի մերձավոր զինակիցն էր: Վերջինիս նկատմամբ ներկայումս նույնպես դատական գործընթաց է ընթանում Հաագայում: 

Նախորդ հոդվածը‘Օրվա ցիտատը Facebook-ից. Կարեն Թովմասյան. Վերջնականապես ակնհայտ դարձավ իշխանական մոնոլիտի փլուզումը ‘
Հաջորդ հոդվածը‘Եգիպտոսում քրիստոնյա բլոգերին դատապարտել են աստվածանարգության համար’