‘Բորդյուժան՝ Ադրբեջանին վաճառված զենքի մասին. Դա Ռուսաստանի բիզնեսն է’

1089

Ադրբեջանին զենք վաճառելը տեղավորվում է Ռուսաստանի Դաշնության բիզնես հետաքրքրությունների շրջանակներում ու միտված է տարածաշրջանում հավասարակշռության պահպանմանը: Այդ մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան՝ անդրադառնալով Ադրբեջանին զենք մատակարարելու հանգամանքին: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նշել է, որ Ռուսաստանը զենք է մատակարարում աշխարհի տասնյակ երկրների՝ այդ թվում ՀԱՊԿ կազմում չգտնվող: Բորդյուժան ասաց, որ դա Ռուսաստանի Դաշնության բիզնեսն է, շուկան ու տնտեսությունը: «Երբ խոսքը գնում է կովկասյան տարածաշրջանի մասին, զենք մատակարարելու որոշման գլխավոր սկզբունքը հավասարակշռության պահպանումն է: Այդ գլխավոր սկզբունքն ամբողջությամբ պահպանվում է այդ թվում ձեր հարեւանին զենք վաճառելու որոշումն ընդունելիս: Ամեն դեպքում, այսօր այդ հավասարակշռությունը խախտված չէ»,- Բորդյուժայի խոսքերն է մեջբերում «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը:

Նախորդ հոդվածը‘ԵԽԽՎ-ն մերժել է Հայաստանի նախագահությունը կասեցնելու առաջարկը’
Հաջորդ հոդվածը‘Այսօր թմրամոլության դեմ պայքարի միջազգային օրն է’