Բորելը կոչ է արել վերադառնալ ելման դիրքեր

331

«ԵՄ-ն շարունակում է միջնորդական ջանքերը Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորումների հարցում, շփումներ են ընթանում առաջնորդների և ԱԳՆ ղեկավարների մակարդակներում»,- հայտարարել է  Եվրամիության արտաքին գործերի և քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը։

ԵՄ դիվանագիտության ղեկավարը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել վերադառնալ «մինչ լարվածության» դիրքեր, պահպանել կրակի դադարեցման ռեժիմը։

«ԵՄ-ն անհապաղ հատուկ ներկայացուցիչներ կուղարկի Հայաստան և Ադրբեջան՝ իրավիճակը կարգավորելու համար»,- հավելել է Բորելը։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըՀԱՊԿ-ը ուժի կիրառումն անթույլատրելի է համարում
Հաջորդ հոդվածըԻրադրությունը հայ-ադրբեջանական սահմանագծի որոշ հատվածներում շարունակում է ծայրահեղ լարված մնալ․ ՊՆ