Բորելը կոչ է արել «քայլ առ քայլ» առաջ գնալ ԵՄ-ին անդամակցության հարցում

394

Ուկրաինային և Մոլդովային թեկնածու երկրների կարգավիճակ տալու  և Վրաստանին եվրոպական հեռանկար տրամադրելու վերաբերյալ Եվրահանձնաժողովի դրական հանձնարարությունն արդեն մեծ քայլ է, այդ հարցում հարկ է առաջ ընթանալ «քայլ առ քայլ», կարծում է Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։

Անցած ուրբաթ Եվրահանձնաժողովը առաջարկել է թեկնածու երկրի կարգավիճակ տալ Ուկրաինային և Մոլդովային՝ միանալու վերաբերյալ բանակցություններ սկսելու համար մի քանի նախնական պայմաններ կատարելուց հետո, Վրաստանին նման կարգավիճակ Եվրահանձնաժողովն առայժմ չի հանձնարարել տալ։

Ուկրաինային, Մոլդովային և Վրաստանին թեկնածուի կարգավիճակ տալու-չտալու վերաբերյալ պաշտոնական որոշումը կկայացնեն ԵՄ պետությունների ու կառավարությունների ղեկավարները Բրյուսելում հունիսի 23-24-ին կայանալիք գագաթնաժողովում։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըԴԽ–ում զգուշացրել են Կալինինգրադը պաշարելու փորձի հետևանքների մասին
Հաջորդ հոդվածըՓորձագետ․ Մակրոնը կորցնում է վարկանիշը ներքին քաղաքականությունում