Բորելը Ռուսաստանին կոչ է արել «անհապաղ դադարեցնել կրակը Խերսոնի շրջանում»

411

ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը Ռուսաստանին կոչ է արել «անհապաղ դադարեցնել կրակը Խերսոնի մարզում», որովետև, ըստ նրա, դա խանգարում է տարհանել Կախովկայի ՀԷԿ-ի ամբարտակի փլուզումից տուժած բնակչությանը։

«Տեղեկություններ ենք ստանում կրակոցների մասին, որոնք խոչընդոտում են Խերսոնի շրջանի խաղաղ քաղաքացիական բնակչության տարհանումը։ Ռուսաստանին կոչ ենք անում անհապաղ դադարեցնել այդ անընդունելի գործողությունները»,- հինգշաբթի Twitter-ում գրել է Բորելը։

Գլխավոր եվրադիվանագետի կարծիքով՝ Ռուսաստանի այդ գործողությունները «կարող են դիտվել որպես ռազմական հանցագործություն»։

Ռուսաստանը պնդում է, որ ուկրաինական կողմն է կրակ բացել Խերսոնի մարզի՝ Ռուսաստանի վերահսկողության տակ գտնվող հատվածում հեղեղված Գոլայա Պրիստան քաղաքի բնակիչների տարհանման հավաքատեղիի ուղղությամբ, ինչի հետևանքով երկու մարդ սպանվել է, ևս երկուսը վիրավորվել են։ Ինչպես հաղորդել է Խերսոնի շրջանի նահանգապետի պաշտոնակատար Վլադիմիր Սալդոն՝  ՈՒԶՈՒ-ն «հատուկ կրակել է խաղաղ բնակիչների ուղղությամբ»։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՍաուդյան թագաժառանգը աշնանը սպառնացել է ԱՄՆ-ին
Հաջորդ հոդվածը«Ռոլան Գարոս»․ Աշխարհի առաջին ռակետ Իգա Շվյոնտեկը եզրափակիչում է