Բորելը Վրաստանի վարչապետին մատնացույց է արել բացթողումները իրավունքի ոլորտում

318

ԵՄ արտաքին գործերով գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը, ողջունելով վրացական իշխանությունների ջանքերը Վրաստանի եվրոպական նկրտումների լույսի ներքո և Եվրամիությանն անդամակցելու ձգտումը,  նշել է եվրոպական արժեքների յուրացման թերացումները։

«Մենք կարծիքներ փոխանակեցինք այն ոլորտների վերաբերյալ, որոնք անհանգստացնում են ԵՄ-ին, ինչպիսիք են՝ Վրաստանում  իրավաբանական սեկտորը, ինստիտուտների և ԶԼՄ-ների անկախությունը։ Դրանք հիմնական թեմաներն են եվրոպական արժեքների և սկզբունքների տեսակետից։ Մենք ակնկալում ենք Վրաստանի ջանքերը այդ խնդիրները լուծելու հարցում»,- ասել է ԵՄ դիվանագիտական առաքելության ղեկավարը մամուլի ասուլիսում։

Բրյուսելում կայացել է Եվրամիություն-Վրաստան ընկերության խորհրդի նիստը՝ վրաց վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի մասնակցությամբ, որը նույնպես ելույթ է ունեցել մամուլի ասուլիսում։

Փոխանցել է Interfax-ը։

Նախորդ հոդվածըՌանիերին կարող է գլխավորել Ա սերիայի թիմը
Հաջորդ հոդվածըԼավրով․ ՌԴ-ի և ԱՄՆ-ի հարաբերություններն արդեն հնարավոր չէ ավելի բարդացնել