Բորելն անընդունելի է համարում Ռուսաստանի առաջարկը

794

Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելն անընդունելի է համարում Ռուսաստանի ներկայացրած անվտանգության երաշխիքների պայմանները և նախազգուշացնում է, որ դրանց վերաբերյալ բանակցությունները չեն կարող անցկացվել առանց միության մասնակցության։

«Նա, ով ուզում է բանակցություններ անցկացնել Եվրոպայի անվտանգության ապագա ճարտարապետության մասին, իհարկե, պետք է խոսի եվրոպացիների հետ։ Եվրոպական անվտանգությունը մե՛ր անվտանգությունն է, այստեղ խոսքը մեզ է վերաբերում։ Դրա մասին չի կարող բանակցություններ վարել ընդամենը երկու պետություն, այսինքն՝ ԱՄՆ-ը և Ռուսաստանը կամ ՆԱՏՕ-ն և Ռուսաստանը, եթե անգամ Մոսկվան այդպես է պատկերացնում»,- Die Welt թերթին տված հարցազրույցում նշել է Բորելը։

Անդրադառնալով Ռուսաստանին արվելիք հնարավոր զիջումներին՝ Բորելն ասել է՝ «Տեսնենք»։

«Բայց մենք չենք կարող զիջումներ անել հիմնարար սկզբունքների հարցում։ Տարածքային ամբողջականությունը և այլ երկրների հետ համագործակցության վերաբերյալ անձամբ որոշում կայացնելու՝ սուվերեն պետության իրավունքը – այս սկզբունքները քննարկման ենթակա չեն»։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՔաբուլցի կանայք` ընդդեմ ԱՄՆ–ի
Հաջորդ հոդվածըՀայաստան է վերադարձել հինգ հայ ռազմագերի