Բորել․ ԵՄ-ն խաղաղության միակ ծրագիրը համարում է Զելենսկու առաջարկածը

395

Եվրամիությունը Ուկրաինայի շուրջ խաղաղության միակ ծրագիրը համարում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու առաջարկածը, չինական նախաձեռնությունը Բրյուսելը լուրջ չի ընդունում։

Այդ մասին ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել է Եվրամիության վիճակի մասին Ֆլորենցիայում ուրբաթ օրը կայացած արտահերթ համաժողովում, որը հեռարձակել է Եվրահանձնաժողովը։

«Ուկրաինայի շուրջ կա ընդամենը մեկ խաղաղության ծրագիր՝ Զելենսկու ծրագիրը։ Չինական ծրագիրն ուղղակի բարի ցանկությունների հավաքածու է,- ասել է Բորելը։- Եկեք սթափ նայենք, հիմա մենք պետք է աջակցենք Ուկրաինայի ռազմական ջանքերին»։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՌԴ-ի դեմ պատժամիջոցների նոր փաթեթը կքննարկեն մայիսի 10-ին
Հաջորդ հոդվածըԿրեմլը չի մեկնաբանել Պրիգոժինի հայտարարությունը