Բորել․ ԵՄ-ն չի կարող միջնորդ դառնալ բանակցություններում

332

Եվրամիությունը չի կարող միջնորդ դառնալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններում․ այսպիսի կարծիք է հայտնել ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը գերմանական մամուլին տված հարցազրույցում։

«Ո՛չ մենք։ Ռուսները դա չեն ընդունի, ինչպես և մենք չենք ընդունի Ռուսաստանին՝ որպես միջնորդ»,- նշել է Բորելը՝ պատասխանելով այն հարցին, թե կարո՞ղ է արդյոք Եվրամիությունը միջնորդի դեր կատարել ռուս-ուկրաինական բանակցություններում։ Բորելը հավելել է, որ «Չինաստանը նույնպես հարմար չէ, քանի որ նա թեքվում է Ռուսաստանի կողմը»։

«Թուրքիան այնտեղ շատ լավ աշխատանք է տանում։ Նա լավ հարաբերություններ ունի երկու կողմերի հետ էլ»,- ընդգծել է եվրոպական դիվանագիտության ղեկավարը։

«Ամենալավը, իհարկե․ Միավորված ազգերի կազմակերպությունը կլիներ»,- եզրափակել է Բորելը՝ նշելով, որ միայն Ուկրաինան, Ռուսաստանը և միջնորդը պետք է որոշեն բանակցությունների ելքը։

Բորելը նաև պնդել է, որ «բանակցությունների սեղանի շուրջ հարկավոր է նստել ուժի դիրքերից, և այժմ խնդիրը այդ դիրքերում ուկրաինացիներին դնելն է»։ «Մենք կքննարկենք այդ հարցը Գերմանիայի նախագահությամբ G7-ի արտգործնախարարների հանդիպման շրջանակներում, որը տեղի կունենա մայիսի 12-ից 14-ը Բալթիկ ծովի ափին գտնվող Վանգելս կոմունայում»,- նշել է Բորելը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՈւկրաինային` գրեթե 40 մլրդ դոլարի հատկացում
Հաջորդ հոդվածըՄԱԿ ԱԽ-ն նիստ կանցկացնի Ուկրաինայում